ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի մագիստրոսի առաջին ձեռքբերումը մասնագիտության կիրառական ոլորտում
16.05.2019
ՀՊՄՀ-ի մագիստրոսի առաջին ձեռքբերումը մասնագիտության կիրառական ոլորտում

ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի «Լանդշաֆտային պլանավորում» մասնագիտությունն այս տարի կունենա իր առաջին մագիստրոս շրջանավարտները:

Ուսմանը զուգահեռ մագիստրոսները կատարում են գործնական առաջին քայլերը մասնագիտական ոլորտում: Առաջնորդվելով քաղաքային միջավայրի բարեկարգման ժամանակի հրամայականով՝ «Լանդշաֆտային պլանավորում» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Մնացականյանի առաջարկով Երևան քաղաքում իրականացվել է լանդշաֆտային պլանավորման փորձ:

Մագիստրոսի անմիջական մասնակցությամբ Դավիթաշեն համայքի Սասնա Ծռեր և Ա. Միկոյան փողոցների ուղեկապի հատվածում մշակվել և իրականացվել է «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր: Հողատարածքի դատարկ հատվածում կատարվել է խորշի լիցք, ճեմապատվել թեք հաստվածը, իսկ հարթ և ուղիղ հատվածը՝ պատվել բուսահողով: Կատարվել է նաև ցանքս, իսկ գեղագիտական տեսքի համար իրականացվել է ծառատունկ, տնկվել են ծաղիկներ և անցկացվել ոռոգման ցանց:

Այն հավակնում է տեղ գտնել համայնքի տարածքային զարգացման, մասնավորապես՝ լանդշաֆտային կառուցապատման և կանաչապատման հեռանկարային ծրագրերում: