ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի մագիստրոսը մասնակցել է ամառային վրանային ճամբարի
14.08.2019
ՀՊՄՀ-ի մագիստրոսը մասնակցել է ամառային վրանային ճամբարի

Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Արցախի Պատարա գյուղի տարածքում անցկացվեց ուսանողական միջազգային ամառային վրանային ճամբար։

Ճամբարին մասնակցում էին ուսանողներ ԱրՊՀ-ից, ՀՀ և արտերկրի բուհերից։ Մանկավարժական համալսարանից վրանային ճամբարին մասնակցում էր Օտար լեզուների ֆակուլտետի մագիստրոս Նորա Հարությունյանը:

Ճամբարի մասնակիցներն այդ օրերին մասնակցեցին պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, մարզական և մշակութային ծրագրերի: Ճամբարի կարևորագույն նպատակը եռամիասնություն էր՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք։

«Ինձ համար շատ նշանակալի ու հիշարժան էր այս ձեռնարկը. այն իմ առաջին այցն էր Արցախ ու նաև առաջին փորձառությունը նման շրջանակներում հանդիպելու տարբեր բուհերի ուսանողների հետ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց մագիստրոսն ու հավելեց, որ ավարտին տրվել են շնորհակալագրեր: