ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի պրոֆեսորի այցը Մեծ Բրիտանիայի Կիլեի համալսարան
04.06.2018
ՀՊՄՀ-ի պրոֆեսորի այցը Մեծ Բրիտանիայի Կիլեի համալսարան

Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լուսինե Ղուլղազարյանը 5-օրյա այցով Մեծ Բրիտանիայի Կիլեի համալսարանում էր:

Էրազմուս+ դասավանդման կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում պրոֆեսորը հանդիպումներ է ունեցել Կիլեի համալսարանի մաթեմատիկական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ:

Քննարկվել են ուսուցման ծրագրերի փոխանակման, մագիստրատուրայում մաթեմատիկայի դասավանդման բովանդակության, մեթոդների և գնահատման, գիտական համագործակցության զարգացման, ուսանողների փոխանակման վերաբերյալ բազմապիսի հարցեր:

Այցի ընթացքում Լուսինե Ղուլղազարյանը ասպիրանտների (դոկտորանտների) համար հանդես է եկել դասախոսություններով, որտեղ անդրադարձել է մաթեմատիկայի կիրառական հարցերին, մասնավորապես՝ ասիմպտոտիկ մեթոդի կիրառությանը Լիտոսֆերիկ սալերի լարվածադեֆորմացիոն վիճակների ուսումնասիրության և երկրաշարժերի կանխատեսման մեջ, ինչպես նաև անհատական խորհրդատվություններ է անցկացրել նրանց համար: