ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի պրոֆեսորների հետազոտությունն արժանացել է «Սոկրատեսի» անվան մեդալի
12.10.2020
ՀՊՄՀ-ի պրոֆեսորների հետազոտությունն արժանացել է «Սոկրատեսի» անվան մեդալի

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորիների հեղինակած «Անձի հոգեբանական պրոբլեմները» ռուսալեզու մենագրությունն արժանացել է Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի «Սոկրատեսի» անվան հոբելյանական մեդալի:

Մենագրության համահեղինակներն են Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսորներ Սամվել Խուդոյանը, Սամվել Սուքիասյանը և Նաիրա Հարությունյանը: Դրանում առաջին անգամ բազմակողմանի հետազոտության են ենթարկվել անձի հոգեբանական պրոբլեմները։

Հեղինակները, հետազոտողների միջազգային թիմով` Հայաստանից, Ռուսաստանից, ՈՒկրաինայից և Իսրայելից, կազմել են աշխարհում առաջին` անձի հոգեբանական պրոբլեմների դասակարգման համակարգը:

Նախատեսվում է դրա հիման վրա մշակել հոգեբանական պրոբլեմների ախտորոշման ուղեցույց։ Այն հնարավորություն կտա հոգեթերապիայում և ընդհանրապես գործնական հոգեբանության ոլորտում հոգեբանական պրոբլեմների ախտորաշման հարցում ձևավորել միասնական մոտեցում:

Հիշեցնենք նաև, որ միջազգային հետազոտական թիմը 2019 թվականին նշված հիմնախնդրին նվիրված միջազգային կոնֆերանս էր կազմակերպել, ինչը սկիզբ դրեց գործնական հոգեբանության ոլորտում հոգեբանական պրոբլեմների բազմակողմանի հետազտությանը և դասակարգման համակարգերի ստեղծմանը: Այսօր արդեն ստեղծվել է անձի տարիքային հոգեբանական պրոբլեմների դասակարգման մոդել, որի հիման վրա կկառուցվի համապատասխան դասակարգման-ախտորոշման համակարգ, առանձնացվել են նաև հոգեթերապիայի ոլորտի պրոբլեմները: Հետազոտվում են նաև ռազմական և իրավաբանական ոլորտի հոգեբանական պրոբլեմները։