ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ռեկտորը մասնակցեց «Դպրոց-կենտրոնների միություն»-ի ամենամյա համաժողովին
04.10.2016
ՀՊՄՀ-ի ռեկտորը մասնակցեց «Դպրոց-կենտրոնների միություն»-ի ամենամյա համաժողովին

Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը  մասնակցեց սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ծաղկաձորում կայացած  «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ամենամյա համաժողովին:

Ձեռնարկին ներկա էին  Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդան Նավասարդյանը, Կրթության պետական տեսչություն պետ Արամ Կարապետյանը, Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռուզաննա Սիրունյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի ցանցի անդամ հանդիսացող ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրեններ, կրթության ոլորտի այլ պատասխանատուներ:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը արդյունավետ համագործակցության համար ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին հանձնեց  շնորհակալագիր: Ռեկտորը կարևորեց  միության գործունեությունն ու մաղթեց արդյունվետ աշխատանք:

Համաժողովի ընթացքում դպրոց-կենտրոնների միության անդամներն ու դպրոց-կենտրոնների տնօրենները վարեցին սեմինարներ, անդրադառնալով, մասնավորապես՝ դպրոցում օտար լեզվի և արտասահմանյան մշակույթի ներդրմանը, ներառական կրթության կազմակերպմանը, դպրոցավարության դժվարություններին, ներդպրոցական վերահսկողությանը, մեթոդմիավորումների աշխատանքներին, դպրոցում  ՄՄ-ների աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը, դպրոցականների առարկայական օլիմպիադաների կազմակերպման նոր ձևաչափին, ինքնակրթությանը՝ որպես մանկավարժի մասնագիտական վարպետության բարձրացման միջոց և այլն:

«Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև ստորագրվեց հուշագիր «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի շրջանակում: