ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի շախմատի աղջիկների թիմը 1-ինն է միջբուհական խաղերում
06.04.2018
ՀՊՄՀ-ի շախմատի աղջիկների թիմը 1-ինն է միջբուհական խաղերում

Մեկնարկել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 19-րդ հանրապետական մարզական խաղերը, որոնց մասնակցում են Մանկավարժական համալսարանի վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, շախմատի և հրաձգության թիմերը:

ՀՊՄՀ-ի շախմատի աղջիկների թիմը միջբուհական ուսանողական մարզական խաղերում առավելագույն միավորներով զբաղեցրել է 1-ին պատվավոր տեղը, թիմի մարզիչ՝ Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոս Սամվել Միսակյանը: Հատկանշական է, որ թիմից Մարիա Գևորգյանն ու Սոֆյա Պողոսյանը բոլոր  խաղերն ավարտել են հաղթանակով:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խրախուսեց բուհին շախմատային հաղթանակ պարգևած թիմի անդամներին՝ մաղթելով նոր հաջողություններ և նվաճումներ:

Թիմի մարզիչ Սամվել Միսակյանն aspu.am-ի հետ զրույցում խոստացավ պահպանել և զարգացնել ձեռք բերած շախմատային հաջողությունները. «2 տարի անընդմեջ 1-ին տեղն ենք զբաղեցրել միջբուհական դասախոսական մրցաշարում, իսկ այս տարի հաջողությունները եռապատկվեցին՝ հաղթանակը կրկին բերելով Մանկավարժական համալսարան: Դա պատահակն չէ, քանի որ այն միակ բուհն է, ուր շախմատը դասավանդվում է որպես պարտադիր առարկա»:

aspu.am-ի հետ զրույցում Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչի տեղակալ Արման Գևորգյանը նշեց, որ այս հաղթանակը ևս մեկ անգամ ապացուցեց՝ մտքի խաղը բուհում ամուր և լավ հիմքերի վրա է:

«Շախմատի աղջիկների թիմ ձևավորելն ավելի դյուրին էր, քանի որ այն մեծ մասսայականություն ունի բուհում: Հետաքրքրությունն իմաստուն խաղի հանդեպ կրկնապատկվել է հատկապես Շախմատի ինստիտուտի բացումից հետո»,-նշեց Արման Գևորգյանն ու վստահեցրեց, որ մանկավարժների համար հատկապես շախմատն ունի կարևոր դերակատարություն.  այն զարգացնում է մարդու մտածողությունը,  տրամաբանությունն ու հիշողությունը: