ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողի աշխատանքները ցուցադրվեցին Բելգիայում
22.05.2019
ՀՊՄՀ-ի ուսանողի աշխատանքները ցուցադրվեցին Բելգիայում

ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի օպերատորության և գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանող Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» ֆոտոշարքը վերջերս ներկայացվեց «Հայոց տան» բացման արարողության շրջանակներում:

Մեխելեն քաղաքում Բելգիայի «Անի» հայերի միության կողմից կազմակերպված ցուցադրությունը Նաիրի Մանուկյանի արտերկրյա 1-ին ցուցահանդեսն է. մինչ այդ ՀՊՄՀ-ի ուսանողը հայրենիքում ունեցել է «Հայաստան աշխարհից», «Հայոց տուն» և այլ խորագրերով 4 ցուցադրություն:

Եվրոպացի արվեստասերները Նաիրի Մանուկյանի «Հայրեններ» ֆոտոշարքից ծանոթացան արցախցու, ջավախեցու հոգեկերտվածքին, կենսակերպին, բնորոշ հատակնիշներին, տարածաշրջանի գեղեցկությանն ու խորությանը: Ձեռնարկի կազմակերպիչ Մամիկոն Խուրշուդյանը վստահեցրեց, որ հայ լուսանկարչի ցուցահանդեսը գրանցել է մեծ հաջողություններ և հավելեց, որ Եվրոպայի հայերը մեծ ջերմեռանդությամբ են ընդունում նման նախաձեռնությունները. դրանք հայապահպանության, հայրենաճանաչության և հայրենիք-սփյուռք հարաբերությունների ամրապնդման լավագույն օրինակներ են:

Ցուցահանդեսին ներկա էին Մեխելենի քաղաքապետ Բարտ Սոներսը, քաղաքի հայ համայնքի ղեկավար Էրիկ Ենոքյանը, Բելգիայի տարբեր քաղաքների հայ համայնքների, վարչության, հոգևոր աշխարհի ներկայացուցիչներ, Բելգիայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ: