ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողների մասնակցեցին հանրապետական գիտաժողովի
29.11.2016
ՀՊՄՀ-ի ուսանողների մասնակցեցին հանրապետական  գիտաժողովի

Օրերս Մանկավարժական համալսարանի ուսանողները մասնակցեցին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 73-ամյակին նվիրված ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կազմակերպած «Կայուն զարգացման հեռանկարները և մարտահրավերները 21-րդ դարում» հանրապետական գիտաժողովին:

Մանկավարժականի ուսանողները ներկայացրին իրենց գիտական ուսումնասիրությունները. Վարդիթեր Կարապետյանը՝ Երաժշտության քարակերտ վկայությունները» թեման, Գայանե Մարգարյանը՝ «Հայկական հարցը «Մեղու Հայաստանի» լրագրի էջերում (1876-1878թթ.)», իսկ  Վերոնիկա Թորոսյանը ներկայացրեց  «ՍԾՏՀ-ը, որպես գործոն հայ-թուրքական հարաբերություններում» թեմայով  զեկույցը:

«ՀՊՄՀ-ի  ուսանողների զեկուցումները մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաներին շրջանում: Հարցերի և քննարկման ընթացքում նրանք  դրսևորեցին նյութի վերաբերյալ իրենց խորը և բազմակողմանի իմացությունն ու տիրապետումը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Երաժշտության մանկավարժության ամբիոնի դասախոս Գոհար Մելիքսեթյանը: