ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին ձեռներեցության համաշխարհային շաբաթին
26.11.2018
ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին ձեռներեցության համաշխարհային շաբաթին

ՀՊՄՀ-ի Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնը բուհի ֆակուլտետների հետ համատեղ մասնակցեցին օրերս «Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա» (Global Entrepreneurship Week - GEW) միջոցառմանը:

Ձեռնարկը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը՝ կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության ծրագրի շրջանակներում: Աշխատանքային տոնավաճառի ընթացքում ներկայացվեցին շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով ձեռնարկատիրական և մասնագիտական լաբորատորիաները (JOB LAB) և թափուր աշխատատեղերը:

ՀՊՄՀ-ի ֆակուլտետի ավարտական կուրսերի ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու սեմինարներին, ներկայանալ գործատուին, տեղեկանալ իրենց մասնագիտության գծով կազմակերպությունների կողմից թափուր աշխատատեղերին, ներկայացված պահանջներին: