ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին «Աշնանային դպրոց»-ին
24.11.2017
ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին «Աշնանային դպրոց»-ին

Նոյեմբերի 12-22-ը Մանկավարժական համալասարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 8 ուսանող մասնակցեց Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանում անցկացվող «Աշնանային դպրոց» միջազգային ծրագրին։

Ծրագրի շրջանակներում ուսանողները ծանոթացան բուհի կառուցվածքին,  կրթական համակարգի առանձնահատկություններին, եղան տարբեր մասնաշենքերում և ֆակուլտետներում:

Ուսանողների համար կազմակերպվեց նաև ուսումնաճանաչողական այց՝ Մոսկվայի մի շարք պատմամշակութային վայրեր, երաժշտական օջախներ:

Մանկավարժականի ուսանողները ներկա գտնվեցին հայտնի պրոֆեսորների դասախոսություններին, այդ թվում՝ հույն փիլիսոփա, դոկտոր Մանոլիս Դաֆերմասի, ավստրալացի հոգեբան, դոկտոր Նիկոլայ Վերեսովի և այլն:

Ապագա հոգեբանները եղան նաև Մոսկվայի առաջին հոգեբանական ինստիտուտում, այցելեցին Օտար լեզուների և Սոցիալական հաղորդակցման ֆակուլտետներ, մասնակցեցին այնտեղ անցկացվող միջոցառումներին։

«Աշնանային դպրոց» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին նաև ռուսական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող՝ «Ազգային գործողությունների ստրատեգիա երեխաների օգտին մանկության տասնամյակին ընդառաջ» թեմայով համընդհանուր ֆորումի նկարահանումներին եղան, փորձարարական հոգեբանության և արտակարգ հոգեբանական օգնության,  հետազոտական մի շարք կենտրոններում, ծանոթացան տեղի հետազոտական տեխնոլոգիաներին և աշխատանքի առանձնահատկություններին։ 

Ծրագրի ամփոփումից հետո մասնակիցները ստացան հավաստագրեր: