ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին գիտաժողովի
14.11.2022
ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին գիտաժողովի

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում կազմակերպվել էր հանրապետական ուսանողական գիտաժողով։

Գիտաժողովին մասնակցեցին նաև ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի առկա ուսուցման համակարգի ուսանողները՝ 1-ին կուրսի մագիստրոս Աննա Կոստանյանը և 4-րդ կուրսի բակալավր Տաթև Թամրազյանը (գիտական ղեկավարներ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բ. գ. դ., պրոֆ. Աելիտա Դոլուխանյանի և  մանկ. գիտ. թեկ., պրոֆ. պաշտ. Գայանե Խալաթյան)։

Գիտաժողովի մեկնարկին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը ողջունեց և արդյունավետ համագործակցություն մաղթեց մասնակիցներին։

Lիագումար նիստին զեկուցումներով հանդես եկան ՀՊՄՀ, ՇՊՀ, և ԵՊՀ ուսանողները, ապա առկա և հեռավար ձևաչափով աշխատանքները շարունակվեցին տասնմեկ մասնաճյուղերում։

ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանն այն կարծիքին է, որ նմանօրինակ միջոցառումներին մասնակցությունը կարևոր է հատկապես միջբուհական կապերը ամրապնդելու և զարգացնելու, շարունակական համագործակցություն ապահովելու, ինչպես նաև ուսանողների գիտական աշխարհայացքը զարգացնելու տեսանկյունից։

Դեկանը վստահեցնում է, որ աբովյանականները ոգևորված են Շիրակի պետական համալսարանի հյուրնըկալությունից և պատրաստակամ են մասնակցել գիտական նման ձեռնարկներին։