ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն
09.06.2017
ՀՊՄՀ-ի ուսանողը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոն

Օրերս ՀՊՄՀ-ի Հատուկ կրթության ֆակուլտետի հատուկ հոգեբանություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ալվարդ Մանուկյանը մասնակցել է Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացած փաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը:

Մարզաձևի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմում հանդես եկած մարզուհին կանանց մրցաշարի ձգում վարժությունում 20-23 տարեկանների կարգում նվաճեց չեմպիոնի կոչումը:

Առաջնությանը, որին մասնակցում էին 15 երկրից բազմաթիվ մարզիկներ, Մանկավարժական համալսարանի ուսանողուհին արժանացավ ոսդե մեդալի և պավոգրի:

Մինչ Ուկրաինա մեկնելը, Ալվարդ Մանուկյանը Հայաստանում մասնակցել էր ուժային եռամարտի առաջնությանը, գրավել 1-ին հորիզոնականն ու հրավեր ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Ալվարդ Մանուկյանն արդեն 5 տարի է զբաղվում է ուժային եռամարտով, ծնվել է մարզիկների ընտանիքում:

«Սպորտն իմ կյանքում մեծ դեր ունի: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանն ու լինել առաջինը՝ հատկապես, որ այդ մրցաշարում ինձ հետ մրցում էին Ադրբեջանի ներկայացուցիչները»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Ալվարդ Մանուկյանը:

Ապագա հատուկ հոգեբանը հավելեց՝ սպորտը մշտապես համադրելու է ընտրած մասնագիտության հետ, քանի որ վստահ է, եթե մարզիկը հոգեպես պատրաստ չլինի մրցաշարին, ցանկալի արդյունքի դժվարությամբ կհասնի: Խոսելով մարզական հաջողությունների մասին՝ մարզուհին կարևորեց իր մարզչի՝ ՀՀ ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ, աշխարհի հնգակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի երկակակի չեմպիոն Գագիկ Սարոյանի դերը և հավելեց՝  մարզիկի հաղթանակը նաև մարզչինն է: