ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի ուսանողը՝ ՀՀ նախագահի մրցանակակիր
30.10.2017
ՀՊՄՀ-ի ուսանողը՝ ՀՀ նախագահի մրցանակակիր

Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Երկրի նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները.յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:

Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի արժանացել է 6 բուհի և 8 ավագ դպրոցի 26 ուսանող և 17 աշակերտ:

Մրցանակակիրների թվում է նաև Մանկավարժական համալսարանի  Մաթեմատիկայի, Ֆիզիկայի և Ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Արմինե Ալեքսանյանը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և այս տարվա կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին՝ մաղթելով, որ այդ մրցանակները լինեն նրանց առաջին քայլը մեծ հաջողությունների ճանապարհին: