ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն 1-ին կուրսեցիներին կդիմավորի
20.07.2017

Մանկավարժական համալսարանն այս տարի ևս իր առաջին կուրսեցիներին կդիմավորի սեպտեմբերի 1-ին: Ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կուրսերի ղեկավարները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողական կառույցների ներկայացուցիչները բուհում առաջին կուրսեցիներին կդիմավորեն հետևյալ ժամանակացույցով՝

Բանասիրական ֆակուլտետ՝ 9:00-ին՝ 305 լսարան՝ ընթերցասրահ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ),

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ՝ ժամը 09:30-ին` ֆակուլտետի դահլիճ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 4-րդ հարկ),

Օտար լեզուների ֆակուլտետ՝ ժամը 14:05-ին՝ 114 լսարան (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ),

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ՝ պատմաբաններին՝ 9:30-ին 420 լսարանում, հասարակագիտություն՝ ժամը 10:00-ին՝ 410 լսարան (հասցե՝ Տիգրան Մեծի 17, 1-ին հարկ),:

Սկզբնական կրթության ֆակուլտետ՝ 12:20-ին՝ 614 լսարան (հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 6-րդ հարկ),

Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետ`ժամը 9:30-ին՝ 603 լսարան (հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 6-րդ հարկ),

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ՝ ժամը 9:30-ին՝ 903 լսարան (ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 9-րդ հարկ),

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ 9:30-ին՝ Ինֆորմատիկայի լսարան-ամբիոն (հասցե՝ Տիգրան Մեծի 17, 1-ին հարկ),

Հատուկ կրթության ֆակուլտետ՝ ժամը 12:00-ին՝ 508 լսարան (ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ),

Կուլտուրայի ֆակուլտետ՝ ժամը 9:30-ին մասնաշենքի դահլիճում (հասցե՝ Ալեք Մանուկյան 13ա, 1-ին հարկ):

Ուսումնական տարվա առաջին օրը ուսանողները կծանոթանան բուհի պատմությանը, ֆակուլտետի կառուցվածքին, ուսումնական գործընթացին:

Նորություններ