ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն 1-ին կուրսեցիներին կդիմավորի․․․․
28.08.2024
ՀՊՄՀ-ն 1-ին կուրսեցիներին կդիմավորի․․․․

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա առթիվ։ Առկա ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսերի ուսանողներին Մանկավարժականում կդիմավորեն սեպտեմբերի 2-ին։ Ծանոթացեք ժամանակացույցին`ըստ ֆակուլտետների․

Բանասիրական ֆակուլտետ` ժամը 09․30-ին (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ՝ 305 լսարան),

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ`
ժամը 09․30-ին (հասցե` Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Գիտական խորհրդի նիստերի դահլիճ),

Սկզբնական կրթության ֆակուլտետ՝ ժամը 09․00-ին (հասցե` Խանջյան 5, 5-րդ հարկ` 512 և 505 լսարան

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ՝ ժամը 11.00–ին (հասցե՝ Խանջյան 5, 6-րդ հարկ` 603 լսարան),

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ՝ ժամը 10․00-ին (հասցե՝ Խանջյան 5, 7-րդ հարկ՝ 713 լսարան),

Օտար լեզուների ֆակուլտետ` ժամը 09.30-ին՝ ռուսաց լեզու և գրականություն, ժամը 13.00-ին՝ անգլերեն լեզու և գրականություն (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 114 լսարան),

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ ժամը 09․30-ին (հասցե՝ Խանջյան 5, 3-րդ հարկ՝ 312 լսարան),

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ՝ ժամը 09․30-ին (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 2-րդ հարկի ճեմասրահ-ցուցասրահ),

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ՝ ժամը 09․00-09.30-ին (հասցե՝ Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ՝ 307 լսարան),

Կուլտուրայի ֆակուլտետ՝ ժամը 09․00-ին (հասցե՝ Ալեք Մանուկյան 13ա, 1-ին հարկ, ֆակուլտետի դահլիճ):

Նշենք, որ դասացուցակներն առաջիկայում կտեղադրվեն նաև բուհի պաշտոնական կայքի` www.aspu.am-ի Ֆակուլտետներ բաժնի «Ուսանողի անկյուն» ենթաբաժնում: