ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն՝ Եվրասիական բուհերի միության ХV համագումարում
02.03.2023
ՀՊՄՀ-ն՝ Եվրասիական բուհերի միության ХV համագումարում

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում մասնակցում է Եվրասիական բուհերի միության ХV համագումարին։

Տարբեր երկրների շուրջ 140 բուհ միավորող կառույցի կազմակերպած երկօրյա համագումարին մասնակցում են տարբեր երկրների՝ Միության անդամ բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։ Համագումարում կքննարկվեն ժամանակակից պայմաններում համագործակցության հիմնական ուղղությունները, ինչպես նաև գործընկերությանը վերաբերող մի շարք կազմակերպչական հարցեր։

Համագումարի արդյունքներով կընդունվեն որոշումներ, որոնք բուհերին թույլ կտան համակարգել իրենց ռազմավարությունները ժամանակակից մարտահրավերների համատեքստում, խորացնել համալսարանների միջև համագործակցությունը կրթության և գիտության ոլորտներում, ինչպես նաև նպաստել կրթության որակի բարձրացմանը, գիտական հետազոտությունների արդյունավետությանը՝ 21-րդ դարի պահանջներին համապատասխան։