ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն գործընկեր բուհերի հետ կրականացնի նոր ծրագիր
20.08.2020
ՀՊՄՀ-ն գործընկեր բուհերի հետ կրականացնի նոր ծրագիր

Էրազմուս+ Ժան Մոնե գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ն այլ գործընկեր համալսարանների հետ միասին ստացել է ֆինանսավորում՝ իրականացնելու ՛՛Promotion of the European Studies in Armenia՛՛ ծրագիրը: Ծրագրի տևողությունը 24 ամիս է, համակարգողը՝ Մարիբուի համալսարանը (Սլովենիա)։

Ծրագրի նպատակն է համագործակից հայաստանյան համալսարաններում բարելավել, ներդնել եվրոպական ուսումնասիրությունների վերաբերյալ
դասընթացներ։ 

Նշենք, որ Ժան Մոնե գործողություններն ուղղված են խթանելու դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական միության ուսումնասիրությունների ոլորտում:

Այս գործողությունները միտված են նաև նպաստելու ակադեմիական աշխարհի և քաղաքականություն մշակողների միջև երկխոսությանը, մասնավորապես` նպատակ ունենալով ընդլայնել ԵՄ քաղաքականության կառավարումը: ԵՄ ուսումնասիրությունները ներառում են Եվրոպայի ուսումնասիրությունը ամբողջությամբ` հատուկ ուշադրություն դարձնելով եվրոպական ինտեգրման գործընթացին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առումներով:

ՀՊՄՀ-ի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանն ընդգծեց, որ ծրագիրը հնարավորություն կտա ընդլայնել հետազոտական ոլորտի համագործակցությունը կապված եվրոպական ուսումնասիրությունների հետ: