ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն համագործակցում է Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի հետ
25.11.2021
ՀՊՄՀ-ն համագործակցում է Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի հետ

Մեկնարկում է համագործակցություն Մանկավարժական համալսարանի և Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի միջև։

Ծրագրի շրջանակներում Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և գործնական ոլորտում աշխատող հոգեբանները կվերապատրաստեն ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմին և մագիտրոսներին։

Համագործակցությունը կմեկնարկի 2022 թվականի մարտին՝ տրավմայի կառավարման և ինքնասպասարկման հետ կապված խնդիրների տարաբնույթ թեմաների շուրջ դասընթացներով։

Ի դեպ, նման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունն ու համագործակցության գաղափարը ծնվեց հետպատերազմյան շրջանում՝ նպատակ ունենալով աջակցել վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին: Դեռևս գարնանը ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էին քննարկումներ։ Համագործակցության աշխատանքային խումբը կղեկավարի միջազգային հոգեբանության դոցենտ Պատրիսիա Պերեսը, ով առաջինը հանդես կգա դասախոսությամբ։ 

Հավելենք նաև, որ Մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժինն աշխատանքներ է իրականացնում Չիկագոյի մասնագիտական հոգեբանության համալսարանի հետ համագործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։