ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն ՝ Կարիերայի եվ ձեռնարկատիրության տոնավաճառին
20.11.2017
ՀՊՄՀ-ն ՝ Կարիերայի եվ ձեռնարկատիրության տոնավաճառին

Օրերս ՀՊՄՀ-ի Համալսարան–գործատու համագործակցության կենտրոնը բուհի ֆակուլտետների հետ համատեղ մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:

Միջոցառման նպատակն էր աջակցել երիտասարդներին՝ ծանոթանալու աշխատաշուկայի առկա պահանջներին, թափուր աշխատատեղերին, աշխատանքային պրակտիկային, զարգացնել մասնագիտական հմտություններն ու կարողությունները:

Ձեռնարկը նպատակ ուներ նաև տեղեկացնել դպրոցականներին և նրանց ծնողներին բուհական համակարգում գործող մասնագիտությունների ցանկին, կրթություն և ուսուցում ստանալու հնարավորություններին:

Միջոցառման շրջանակներում ՀՊՄՀ-ի ուսանողները մասնակցեցին սրահներում կազմակերպված վարպետաց դասերին, պանելային քննարկումներին, սեմինարներին որոնք ուղղված էին նրանց հմտությունների ու կարողությունների զարգացմանը, ինչպես նաև գրանցվեցին թափուր աշխատատեղերի համար նախատեսված հարցազրույցներին մասնակցելու համար:

ՀՊՄՀ-ի Համալսարան–գործատու կենտրոնը հնարավորություն ունեցավ ընդլայնել համագործակցության շրջանակները՝ ընդգրկելով նոր գործատուներ և շրջանավարտներին առաջարկել շուրջ 30 թափուր աշխատատեղ:

Բուհի ֆակուլտետներն էլ գովազդային-տեղեկատվական նյութերի, տեսահոլովակների միջոցով դպրոցականներին և նրանց ծնողներին ներկայացրին Մանկավարժականի մասնագիտություններին՝ ապագա դիմորդներին կողնորոշելով մասնագիտության ընտրության հարցում: