ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կհամագործակցի․․․․
30.05.2024
ՀՊՄՀ-ն կհամագործակցի․․․․

Այսօր ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի բաժնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։

Հուշագրի նպատակն է երկուստեք աջակցել գիտակրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Կկազմակերպվեն մասնագիտական հանդիպումներ, համերգներ, վարպետաց դասեր, կլինեն փոխադարձ այցեր։

Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը կարևորեց կառույցների գործընկերությունն ու վստահեցրեց՝ պատրաստ են իրագործել հուշագրում ամրագրված կետերը։

Հուշագրի ստորագրումը նշանավորվեց կրթական երկու կառույցների համատեղ առաջին համերգային ծրագրով։ Երաժշտական կատարումներով հանդես եկան Կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողականություն բաժնի քանոնահարները՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանի գլխավորությամբ։

Հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունները ներկայացրին նաև ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի բաժնի սաները։

Համերգն ամփոփվեց երաժշտական համատեղ կատարմամբ․ ներկայացվեց ՀՊՄՀ Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանի հեղինակած՝ «Երևան» ստեղծագործությունը։