ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն կմասնակցի Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխումներին
06.02.2020
ՀՊՄՀ-ն կմասնակցի Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխումներին

Սույն թվականի փետրվարի 4-ին և 5-ին Եվրասիա միջազգային համալսարանում մեկնարկեց Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (Armdoct) կարողությունների զարգացման ծրագիրը: ՀՊՄՀ-ն հանդիսանում է ծրագրի կոնսորցիումի անդամ և կմասնակցի ծրագրի աշխատանքային փաթեթների շրջանակներում իրականացվելիք գործողություններին:

Ծրագրի բացմանը ելույթի խոսքով հանդես եկան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը, Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանի, Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան:

Նշենք, որ ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և տնտեսության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։

Ծրագիրը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։