ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում անցկացվեցին Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր
14.10.2022
ՀՊՄՀ-ում անցկացվեցին Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրեր

Մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի նախաձեռնությամբ Էրազմուս+ օրերի շրջանակներում անցկացվեցին տեղեկատվական հանդիպումներ՝ բուհի աշխատակիցների և ուսանողների համար:

Երկօրյա միջոցառումների ընթացքում բաժնի աշխատակիցներ Ռաիսա Ավետյանն ու Անահիտ Փանոսյանը ներկայացրին Էրազմուս+ ծրագրի նորությունները, միջազգային՝ բարձրագույն կրթության կարողությունների զարգացման, կրեդիտային շարժունության ծրագրերի մանրամասները։

Տեղեկատվական օրերի ընթացքում ներկայացվել են նաև դրամաշնորհային ծրագրերը, դրանց դիմելու պայմանները, ընթացակարգն ու ընձեռած հնարավորությունները։