ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էին Կազանի դաշնային համալսարանի ներկայացուցիչները
20.09.2018
ՀՊՄՀ-ում էին Կազանի դաշնային համալսարանի ներկայացուցիչները

Սեպեմբերի 9-20-ը աշխատանքային այցով Մանկավարժական համալսարանում էին Կազանի դաշնային համալսարանի նախագծային խմբի անդամները:

Այցի նպատակն էր մասնակցել «Հայաստանի Հանրապետության և Թաթարստանի գեղարվեստական կրթությունը միջմշակութային համագործակցության համատեքստում» ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստմանը:

Խմբի անդամները տասնօրյա այցի ընթացքում ուսումնասիրեցին և ծանոթացան համալսարանի գիտահետազոտական և ուսումնական գործընթացներին, կրթական՝ հատկապես Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետների ծրագրերին և աշխատանքներին: Եղան նաև Ընդհանուր մեթոդաբանության և մանկավարժական նորարարության լաբորատորիայում, ծանոթացան «Մանկավարժական նորարարական մտագործունեական մեթոդներ և միջոցներ» և «Մտագործունեական համակարգերի զարգացման մեթոդաբանական հիմունքներ» ուսումնական մոդուլներին:

Խմբի անդամները հանդիպումներ ունեցան նաև բուհի Ուսումնագիտական և Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորներ ի Սրբուհի Գևորգյանի և Արա Երեմյան հետ՝ քննարկելու երկու բուհերի միջև հնարավոր համագործակցության շրջանակներն ու հեռանկարները:

Կազանի դաշնային համալսարանի նախագծային խմբի այցելությունն ամփոփվեց հուշագրով, որը սկիզբ դրեց երկու բուհերի միջև հետագա սերտ համագործակցության: