ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էր ֆրանսահայ լոգոպեդ Աստղիկ Թոփուզխանյանը
06.05.2021
ՀՊՄՀ-ում էր ֆրանսահայ լոգոպեդ Աստղիկ Թոփուզխանյանը

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետն հյուրընկալել էր Ֆրանսիայի Լիոն քաղաքի նյարդաբանական կլինիկայի ֆրանսահայ լոգոպեդ Աստղիկ Թոփուզխանյանին: Նա 10-օրյա բարեգործական այցով Հայաստանում է` վիրավոր զինվորների հետ խորհրդատվություններ անցկացնելու նպատակով:

Մասնագիտական դասախոսության շրջանակներում վերջինս ներկայացրեց Ֆրանսիայում լոգոպեդի դերի և լոգոպեդական ծառայությունների կարևորությունը, բժիշկների հետ համագործակցության ուղիներն ու լայն հնարավորությունները: Նա անդրադարձավ նաև ոլորտի նորագույն միջոցներին, մեթոդներին ու  մոտեցումներին` դրանց կիրառման տեսանկյուններից:

Դասախոսության մասնակիցների համար այն արդիական ու խիստ կարևոր էր, քանի որ ներկայացվող մեթոդների կիրառումը կարող է լուծել պատերազմի հետևանքով բազմաթիվ խոսքային խանգարումներ ձեռք բերած երիտասարդների մի շարք խնդիրներ: Այս ուղղությամբ հատկապես Աստղիկ Թոփուզխանյանի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների միջև ծավալվեց մասնագիտական քննարկում:

Հատուկ և Ներառական ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանը դասախոսների և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց մասնագիտական դասախոսության, մի շարք խնդիրների վերաբերյալ ֆրանսիական ժամանակակից փորձն ու մոտեցումները ներկայացնելու համար: