ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում էր Պիտեր Պազմանի անվան համալսարանի պատվիրակությունը
25.10.2021
ՀՊՄՀ-ում էր Պիտեր Պազմանի անվան համալսարանի պատվիրակությունը

Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի հրավերով բուհում էր Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը՝ Հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Բալինտ Կովաչը, դասախոս Անդրեյ Բաչկոյը և Ագնես Ռևիցկին:

Այցի ընթացքում հունգարացի պատվիրակներն աշխատանքային  հանդիպում ունեցան  ՀՊՄՀ-ի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորի պաշտոնակատար Մարիաննա Հարությունյանի հետ. ամփոփվեցին Էրազմուս + կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները,   նախանշվեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Հունգարացի հայագետը հանդես եկավ նաև բաց  դասախոսությամբ՝ ապագա պատմաբաններին  ներկայացնելով «Հայկական համայնքը Տրանսիլվանիայում. անցյալն ու ներկան»:

Կաթոլիկ համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչը Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ խոսեց նաև հայերենն ու Հայաստանը սիրելու, հայագիտության ոլորտն ընտրելու, ինչպես նաև   հունգարական կրթական համակարգի առանձնահատկությունների, ՀՊՄՀ-ի հետ փոխանակային ծրագրերի, դրանց արդյունավետության ու հեռանկարների մասին:

Բալինտ Կովաչը  հույս հայտնեց, որ ուսանողներից շատերը կհաղթահարեն լեզվական անջրպետն ու իրենց  հետագա ուսումը, այդ թվում՝  գիտության   ոլորտում, կշարունակեն Պազմանի համալսարանում:

Ի դեպ, առաջիկայում հանրային դասախոսությամբ հանդես կգա նաև Անդրեյ Բաչկոյը: