ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում կանցկացվի 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացներ
20.05.2025

ՀՊՄՀ-ն շարունակում է «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» վճարովի հիմունքներով կրթական  ծրագրի շրջանակներում  կազմակերպել  դասընթացներ։

Դասընթացները նախատեսված են ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (ոչ մանկավարժի) որակավորում ունեցող շրջանավարտների համար:

Դասընթացին մասնակցելու համար դիմորդը մինչև սեպտեմբերի  10-ը՝ ժամը 17։00-ն, բուհի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչությունում (217 սենյակ) պետք է լրացնի դիմում-հայտ։

Դիմում-հայտին կից փաստաթղթերի փաթեթը ներառում է՝

  • ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը և պատճենը (դիմորդի կողմից ներկայացված դիպլոմի իսկությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրավասու է, ըստ անհրաժեշտության, դիմորդից պահանջել դիպլոմի իսկության մասին տեղեկանք՝  «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից»: Փաստաթղթերի բնօրինակների և պատճենների համապատասխանությունը պարզելուց հետո՝ բնօրինակները վերադարձվում են դիմորդին)
  • երկու լուսանկար (3x4 չափսի)
  • անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ)

Դասընթացները կազմակերպվում են հիբրիդային ձևաչափով՝ առցանց և առերես։

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ (010) 597017։

«Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կանոնակարգը  հղումում։

Նորություններ