ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում կներդրվի նոր դասընթաց
13.06.2022
ՀՊՄՀ-ում կներդրվի նոր դասընթաց

Եռօրյա այցով Մանկավարժական համալսարանում են «Պերկինս» միջազգային կազմակերպության վերապատրաստման մոդուլային ծրագրի ներկայացուցիչներ Սոնյա Ալիմովիչն ու Աննա Կատուշիչը։

Շուրջ 1 տարի առաջ համագործակցություն է ծավալվել  կազմակերպության և Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի միջև։ 4 մոդուլներից բաղկացած ծրագրում ներառված են տեսական և գործնական ժամեր։

Փորձագետները վերջին փուլում կատարած այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ կունենան բուհի հատուկ մանկավարժների հետ՝ գործնականում քննարկելու աշխարհում լայն տարածում ունեցող տեսողության կեղևային զարգացման խանգարումների վերաբերյալ հարցեր։

Համատեղ կմշակվի առարկայական նկարագիր․դասընթացը կներառվի Հատուկ կրթության ֆակուլտետի ուսումնական ծրագրում և 2022-2023 ուսումնական տարում կդասավանդվի մագիստատուրայի 1-ին կուրսում։

«Մանկավարժականի դասախոսները պատրաստակամ են և բաց՝ ուսումնասիրելու տեսողության կեղևային խանգարումների վերաբերյալ խնդիրները, այդ մասին իրազեկելու նաև ուսանողներին։ Մեր օրերում խնդրի վերաբերյալ տեղեկացված լինելը չափազանց կարևոր է․ ուսումնական գործընթացում նման խանգարումներ ունեցող երեխաները ճիշտ չեն ընկալվում։ Կրթական այլ հաստատությունների հետ ևս համագործակցում ենք, սակայն Մանկավարժականը միակ բուհն է, որտեղ կներդրվի առանձին առարկա»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Սոնյա Ալիմովիչն ու հավելեց, որ չափազանց գոհ է ծրագրի վերջնարդյունքից։