ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում մեկնարկեց Էրազմուս+ Շաբաթը
23.09.2019
ՀՊՄՀ-ում մեկնարկեց Էրազմուս+ Շաբաթը

Այսօր մեկնարկեց ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի կողմից կազմակերպած Էրազմուս+ Շաբաթ ՀՊՄՀ-ում հանդիպումների շարքը:

Հանդիպման սկզբում Միջազգային համագործակցության բաժնի աշխատակիցները ՀՊՄՀ օտար լեզուների և հատուկ ու ներառական կրթության ֆակուլտետի ուսանողներին և վարչական ու դասախոսական կազմին ներկայացրեցին Էրազմուս+ կրեդիտային շարժունության և Ամառային դպրոց ծրագրին դիմելու ընթացակարգին: Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի` գիտության և միջազգային համագործակցության գծով տեղակալ Լուսինե Պողոսյանը խոսեց Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում Օուլուի համալսարան իր այցի մասին, իսկ կուլտուրայի ֆակուլտետի ուսանողներ Հասմիկ Կոշկարյանը և Անուշ Մնացականյանը պատմեցին Ռումինիայի Սպիրու Հարեթի համալսարանում իրենց ուսումնառության ընթացքում ձեռք բերած փորձառության, գիտելիքների և տպավորությունների մասին:

Կից ներկայացնում ենք հաջորդ օրերին սպասվող հանդիպումների ժամանակացույցը և մանրամասները՝ https://drive.google.com/open?id=1njkPJQWB8tuycvJjxmDRCOMWZdrPi43J