ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում  ռուսերեն կուսումնասիրեն ամերիկացի ուսանողներ
27.05.2024
ՀՊՄՀ-ում  ռուսերեն կուսումնասիրեն ամերիկացի ուսանողներ

Մայիսի 25-ից SRAS ամերիկյան կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում Մանկավարժական համալսարանում են օտարերկրյա ուսանողներ։

Ութշաբաթյա դասընթացների ժամանակ օտարազգի ուսանողները կբարելավեն ռուսերեն լեզվի իմացության մակարդակը։ Նրանց կդասավանդի բուհի Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը։

Այցի առաջին օրը հյուրերը հանդիպեցին Օտար լեզուների ֆակուլտետի՝ իրենց դասավանդող կազմի հետ, ծանոթացան բուհի պատմությանը, դասախոսներին և ստացան ուսումնառության վերաբերյալ այլ տեղեկություններ։

Նշենք, որ ՀՊՄՀ-ի և SRAS ամերիկյան կազմակերպության միջև կնքված համագործակցության շրջանակներում նախորդ տարի ԱՄՆ-ից Մանկավարժական համալսարանում ուսումնառություն էին ստանում օտարերկրյա ուսանողներ։

Վերջիններս երեք ամիս բուհի Օտար լեզուների ֆակուլտետում սովորեցին ռուսերեն։