ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ում ուսումնական գործընթացը շարունակվում է առցանց ASPU Classroom հարթակում
13.03.2020
ՀՊՄՀ-ում ուսումնական գործընթացը շարունակվում է առցանց ASPU Classroom հարթակում

Կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Մանկավարժական համալսարանն անցնում է առցանց ուսուցման: 

Ուսումնական գործընթացը շարունակվում է առցանց ASPU Classroom հարթակում՝ ըստ դասացուցակի։ Յուրաքանչյուր դասին դասախոսները տեղադրում են համապատասխան էլեկտրոնային ուսումնական նյութերը, նախաձեռնում են «հարց ու պատասխան» քննարկումներ, էլեկտրոնային խորհրդատվություններ, ինչպես նաև հնարավորինս կիրականացվեն առցանց տեսահանդիպումներ ASPU Google Meet հավելվածի միջոցով /վերջինիս կիրառման մասին ուղղեցույցը կտեղադրվի հավելյալ/։

Այս շաբաթվա ընթացքում առցանց կիրականացվեն նաև միջանկյալների մեծ մասը՝ բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսերում։

ՀՊՄՀ-ի Կրթության էլեկտրոնային կառավարման բաժինը հորդորում է հետևել ASPU Classroom-ին, @aspu.am էլեկտրոնային հասցեներին, համալսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջերին՝ ընթացիկ և հետագա քայլերի մասին տեղեկատվություն ստանալու համար։