ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ն մասնակցեց եռօրյա աշխատաժողովի
18.10.2021
ՀՊՄՀ-ն մասնակցեց եռօրյա աշխատաժողովի

Հոկտեմբերի 14-16-ը «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում անցկացվեց եռօրյա աշխատաժողով։

Որպես ծրագրի գործընկեր համալսարան՝ աշխատաժողովին մասնակցում էր նաև ՀՊՄՀ-ի աշխատանքային խումբը։ Եռօրյա ձեռնարկին մասնակցում էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ծրագրի անդամ բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ։

Խմբային աշխատանքների և պանելային քննարկումների միջոցով ներկայացվեցին և քննարկվեցին Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխմանն ուղղված ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը և ինստիտուցիոնալ ընթացակարգերը։

Աշխատաժողովի երրորդը օրը ՀՀ Կառավարության ներկայացուցիչները՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ու Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավար կազմի և հետազոտողների հետ քննարկեցին դոկտորական կրթության ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման հարցը։

Պանելային քննարկման մոդերատոր, Իտալիայի Տերամոյի համալսարանի միջազգայնացման և համատեղ կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան կառավարության անդամներին ներկայացրեց ԵՄ երկրների դոկտորական կրթության կազմակերպման փորձն ու անդրադարձավ ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգի զարգացման առաջնահերթություններին։