ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դասախոսի ղեկավարած երգչախումբը՝ առաջին կարգի դափնեկիր
04.07.2024
ՀՊՄՀ դասախոսի ղեկավարած երգչախումբը՝ առաջին կարգի դափնեկիր

Օրերս Անցկացվեց «Արտ մյուզիք» արվեստի միջազգային 15-րդ մրցույթ-փառատոնը։ Այն ամենամյա մրցույթ է, որն անցկացվում է Հայաստանում։ Այս տարի մրցույթին մասնակցեց 13 երգչախումբ Հայաստանից և արտերկրից։

Մրցույթին մասնակցեց և առաջին կարգի դափնեկրի կոչման արժանացավ Երևանի Հատուկ ձայնի պահպանման վոկալ՝ 6-10 տարիքային խմբի երգչախումբը, խմբավար՝ Մանկավարժական համալսարանի Երաժշտության մանկավարժության ամբիոնի ասիստենտ Քրիստինե Խաչիկյան։

Վերջինս հպարտ է, որ դասախոսական աշխատանքը չի խանգարում զբաղվել նաև փոքրիկներով, և ինքն այսօր բացի բազմավաստակ դասախոս լինելուց նաև հաջողակ խմբավար է։ Ի դեպ, երգչախումբը պրոֆեսիոնալ է և միակը տարածաշրջանում։ ՀՊՄՀ դասախոսի խմբավարությամբ՝ երգչախումբը բազմիցս հանդես է եկել տարբեր բեմերում և պատվով ներկայացրել հայ երգչախմբային արվեստը ամենուր։

Քրիստինե Խաչիկյանը խոստովանում է՝ հաղթանակն անակնկալ էր, քանի որ մասնակիցներն ուժեղ մրցակիցներ էին։

«Արդեն 25 տարվա երգչախմբի խմբավարության իմ փորձը հաջողությամբ փոխանցում եմ ուսանողներիս՝ ապագա խմբավարներին։ Դպրոց-բուհ կապը կրկնակի կարևոր է, քանի որ երգչախմբում բազմիցս եղել են սաներ, որոնք հետագայում ուսումը շարունակել են ՀՊՄՀ խմբավարության բաժնում»,-aspu.am- հետ զրույցում նշեց Քրիստինե Խաչիկյանն, ու որպես Մանկավարժական համալսարանի շրջանավարտ կարևորեց երգչախմբային արվեստի զարգացման գործում բուհական կրթությունը։