ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դոցենտ Իննա Սարկիսյանը՝ միջազգային մրցույթի դափնեկիր
14.09.2023
ՀՊՄՀ դոցենտ Իննա Սարկիսյանը՝ միջազգային մրցույթի դափնեկիր

Մանկավարժական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Իննա Սարկիսյանն արժանացել է Պուշկինի անվան միջազգային մրցույթ մրցանակի։

Բանաստեղծի ծննդյան տարեդարձին նվիրված ամենամյա միջազգային մրցույթն անցկացվում է 2011 թվականից Ռուսաստանում։

Այս տարի մրցույթին մասնակցել են ռուսաց լեզվի և գրականության ավելի քան 300 մասնագետներ 23 երկրներից։

Օրերս Մոսկվայում պարգևատրվեցին մրցույթի հաղթողները․ 18 երկրից 50 դափնեկիրների թվում էր նաև ՀՊՄՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Իննա Սարկիսյանը։