ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ դոցենտ, Խորհրդի անդամ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
03.01.2023
ՀՊՄՀ դոցենտ, Խորհրդի անդամ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:

Արաքսիա Սվաջյանը 1995-2000 թթ. սովորել և ավարտել է Մանկավարժական համալսարանի Արատաբանության բաժինը՝ օլիգոֆրենոմանկավարժ, լոգոպեդ որակավորմամբ, իսկ 2001-2006 թթ․՝ հատուկ մանկավարժության ամբիոնի հայցորդ։

2012 թվականից մինչ օրս Արաքսիա Սվաջյանը Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության ամբիոնի դոցենտ է, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ։ 

Հատուկ մանկավարժի և լոգոպեդի որակավորում ունեցող Արաքսիա Սվաջյանն ակադեմիական միջազգային հարթակներում մասնակցել է սեմինարների, վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև ներառական կրթության և հատուկ կարիքներ ունեցող երիտասարդների խնդիրների վերաբերյալ գիտական կոնֆերանսների:

Նա միջազգային հեղինակավոր մի շարք կազմակերպությունների և կենտրոնների փորձագիտական խմբի անդամ է, 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

2020 թվականից ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը:

Տեղեկատվությունը՝ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքի