ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ մագիստրոսը՝ դրամաշնորհի հաղթող խմբի անդամ
13.10.2021
ՀՊՄՀ մագիստրոսը՝ դրամաշնորհի հաղթող խմբի անդամ

Վարդուհի Մկրտչյանը ՀՊՄՀ-ի Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա ֆակուլտետի Ֆիզիկա բաժնի մագիստրոս է, ով  ընդգրկված է նաև Բյուրականի աստղադիտարանի խմբում և վերջերս մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի մրցույթին։

Մրցույթի արդյունքում՝ 7 անդամ ունեցող գիտահետազոտական խմբի ներկայացրած թեման՝ «Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտումն ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության միջոցով» արժանանացել է դրամաշնորհի։

Ի դեպ, ՀՊՄՀ մագիստրոս Վարդուհի Մկրտչյանը միակն է գիտահետազոտական խմբում, որ ուսանող է։

Խմբի ղեկավարը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն է։ aspu.am-ի հետ զրույցում Վարդուհի Մկրտչյանն ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանում բազմիցս մասնակցել է աստղագիտությանը վերաբերվող մի շարք դասընթացների, գիտաժողովների։

Վերջինս առանձնակի կարևորեց բուհի և Բյուրականի աստղադիտարանի համատեղ միջոցառումները, որոնց ընթացքում էլ ընդլայնվել է գիտական տարբեր ձեռնարկների՝ միջազգային դասընթացներ և դպրոցներ մասնակցելու շրջանակը։ 

ՀՊՄՀ մագիստրոսը խոստովանում է՝ համալսարանում է սկիզբ դրվել աստղագետների հետ ծանոթանալու, ոլորտին վերաբերող հարցերը գիտական շրջանակներում քննարկելու հնարավորությունը։

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է այս տարվա հոկտեմբերին․ 5 տարի շարունակ դրամաշնորհ կտրամադրվի Բյուրականի աստղադիտարանի գիտահետազոտական խմբին։