ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին միջազգային ֆորումի
18.11.2024
ՀՊՄՀ ներկայացուցիչները մասնակցեցին միջազգային ֆորումի

Օրերս ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում անցկացվեց «Միջմշակութային երկխոսությունը որպես խաղաղության հիմք Կովկասում» խորագրով միջազգային ֆորում և կլոր սեղան։

Երկօրյա ձեռնարկին մասնակցում էին ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, Պատմության բաժնի մագիստրոս Խաչիկ Խամիսյանը, չորրորդ կուրսի ուսանողներ Անժելիկա Պետրոսյանն ու Սյուզաննա Մանուկյանը։ Միջազգային ֆորումին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից և Երևանի պետական համալսարանից։

Ձեռնարկի շրջանակներում պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը մասնակցեց «Միջմշակութային երկխոսությունը որպես խաղաղության հիմք Կովկասում» կլոր սեղանին, իսկ ուսանողները՝ երիտասարդական ֆորումին։ Վերջիններս լսել են նաև դասախոսություններ, մասնակցել ինտելեկտուալ խաղերի։

Միջոցառումների կազմակերպիչները բարձր են գնագատել Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը։ Աբովյանականները ևս կարևորեցին իրենց մասնակցությունը միջազգային ձեռնարկին, ինչը կնպաստի միջբուհական համագործակցության սերտացմանը, նոր կապերի հաստատմանը։