Դեկտեմբերի 9-13-ը Erasmus+ T4Green /Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման/ ծրագրի շրջանակներում Հայաստանի և Մոլդովայի կրթական հաստատությունների աշխատանքային խմբերը հյուրընկալվել էին Չեխիայի Մասարիկի համալսարանում: Ծրագիրը համակարգում է Մանկավարժական համալսարանը։
Բուհի աշխատանքային խումբը գլխավորում էր Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։
Այցի նպատակն էր ծանոթանալ Չեխիայում մանկավարժական կրթության բարեփոխումների իրականացման փորձին՝ կանաչ և թվային անցման առաջնահերթությունների շրջանակներում։ Բացի այդ, Պորտուգալիայի, Իսպանիայի և Չեխիայի գործընկերների համակարգմամբ իրականացվեցին խմբային աշխատանքներ, որոնք ուղղված էին մանկավարժական կրթության ազգային հայեցակարգի մշակմանը:
Վերապատրաստման ընթացքում Մասարիկի համալսարանի կրթության ֆակուլտետի դեկան Սիմոնա Կորիչանկովան ներկայացրեց ֆակուլտետի ռազմավարական ուղղությունները և կրթական ծրագրերը` մասնավորապես կանաչ և թվային անցման շրջանակներում: Համալսարանում կայուն զարգացման տարբեր նախաձեռնությունների մասին խոսեց նաև ռեկտորատի ներկայացուցիչ Ռիչարդ Հուբլը։
Մասնակիցները այցելեցին նաև «ԼԻՊԿԱ» բնապահպանական կրթության կենտրոն և «Թեյրեսիաս» կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող սովորողների աջակցության կենտրոն՝ ծանոթանալու ներառական կրթության մոտեցումներին։
Ծրագրի կառավարման հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ նաև ծրագրի համակարգման հանդիպումը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ վեց ամիսներին իրականացված աշխատանքները և պլանավորվեց հաջորդ աշխատանքային փաթեթով նախատեսված գործողությունները: