ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ պրոֆեսորն արժանացել է դրամաշնորհի
06.03.2025
ՀՊՄՀ պրոֆեսորն արժանացել է դրամաշնորհի

ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանն արժանացել է դրամաշնորհի։

Օրերս կայացել է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորող խորհրդի ամփոփիչ նիստը:
Պրոֆեսոր Դանիելյանը դրամաշնորհի է արժանացել «Միջուկի տրոհումը. սփյուռքահայ գրականության պատմություն» (գիրք 2) թեմայի համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրի շրջանակներում։

Դրամաշնորհներ տրվել են մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին՝ ստեղծագործական, հետազոտական, թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն), հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ)։

Նշենք, որ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման առաջին երեք ուղղություններով նախարարությունը ստացել էր 24 հայտ․դրական գնահատականի էր արժանացել և աջակցություն ստացել 14 հայտ։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով դրանք հրատարակվում են: