ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ռեկտորը շնորհավորեց բուհի հոբելյարներին
16.06.2021
ՀՊՄՀ ռեկտորը շնորհավորեց բուհի հոբելյարներին

ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Գիտական խորհրդի անունից շնորհավորեց բուհի պրոֆեսորասդասախոսական կազմի այս ամսվա հոբելյարներին:

Ռեկտորը գործընկերների անունից պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Երեմյանին, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարազդատ Վարդազարյանին, հոգեբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Փիլոսյանին և Կարինե Քոչարյանին մաղթեց քաջառողջություն և հաջողություններ:

Ներկաները ներկայացրին ուսուցման առցանց ձևաչափի վերաբերյալ իրենց դիտարկումները, դրական և բացասական կողմերը, անդրադարձան մի շարք մասնագիտությունների գծով ցածր պահանջարկին: Ներկաներն ափսոսանքով նկատեցին, որ հատկապես բնագիտական և տեխնիկական մի շարք մասնագիտություններով դիմորդների թիվը գնալով նվազում է: