ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողներն այցելեցին Սահմանդրական դատարան
01.07.2021
ՀՊՄՀ ուսանողներն այցելեցին Սահմանդրական դատարան

Օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունեց Մանկավարժական համալսարանի հասարակագիտության բաժնի ուսանողներին:

ՀՊՄՀ ուսանողների հետ հանդիպմանը  Արման Դիլանյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի առաքելությունն ու գործունեության առանձնահատկությունները, ապա պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին։

Հանդիպման ավարտին ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ուսանողներին մաղթեց հաջողություն և հույս հայտնեց, որ նրանք կանեն առավելագույնը` իրենց ընտրած ոլորտներում Հայաստանի Հանրապետության առաջխաղացմանը նպաստելու համար։