Օրերս ՀՊՄՀ Երաժշտության ամբիոնի գործիքային կատարողականության բաժնի ուսանողները մասնակցեցին մրցույթ-փառատոնի։
«Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնն անցկացվեց Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում։ Այն կազմակերպել էր «Լինա» մշակութային կենտրոնը։
Ժյուրիի որոշմամբ՝ Մանկավարժականի 1-ին կուրսի ուսանողներ Էլեն Խաչատրյանի և Գոռ Գալստյանի դուետ-կատարումը՝ Շոստակովիչի «Վալս համար 3» ստեղծագործությունը, (կլարնետ՝ դասախոս դոցենտ Սևադա Շհոյան, ֆլեյտա՝ դասախոս Վազգեն Մինասյան) արժանացավ Գրան Պրի մրցանակի:
Առաջին հորիզոնականը զբաղեցրեց 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Շալունցը՝ Պակիտո Դե Րիվեռայի «Կոնտրադանսա» ստեղծագործության մենակատարումամբ (դասախոս՝ դոցենտ Սևադա Շհոյան):
Մրցույթ-փառատոնի մասնակից ուսանողները նշեցին՝ չնայած սա իրենց առաջին մրցանակը չէ, սակայն դեռևս ուսանողական տարիներին մասնագիտական հաջողություններ գրանցելը ոգևորիչ ու պարտավորեցնող է: