ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողները՝ լավագույն բակալավր և մագիստրոս
17.07.2024
ՀՊՄՀ ուսանողները՝ լավագույն բակալավր և մագիստրոս

Ամփոփվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն ուսանողների և աշակերտների ամենամյա մրցանակաբաշխությունը։ Բուհերի լավագույն ուսանողների, ասպիրանտների և աշակերտների մրցույթում մրցանակների են արժանացել նաև ՀՊՄՀ ուսանողները։

«Լավագույն բակալավր» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա» մասնագիտության բակալավր Գրիգոր Սարուխանյանը, իսկ «Լավագույն մագիստրոս» անվանակարգում նույն կարգը զբաղեցրել է ֆակուլտետի ուսանող Վարդիթեր Ավետիսյանը։

ՀՊՄՀ ուսանողները aspu.am-ի հետ զրույցում կարևորեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությունը, որը նաև միտված է ոլորտի զարգացմանը։

Գրիգոր Սարուխանյանը նշեց՝ մասնագիտական գիտելիքները ստուգելուց բացի, հանձնաժողովը գնահատել է մասնակիցների՝ մանկավարժությամբ զբաղվելու ցանկությունը, աշխարհայացքը, ազգային գաղափարախոսությունը, մտածելակերպը։

ՀՊՄՀ մագիստրոս Վարդիթեր Ավետիսյանն էլ, որ 10 տարվա ընդմիջումից հետո կրկին վերադարձել է կրթական դաշտ, սովորում և զուգահեռ դասավանդում է դպրոցում, հավելեց՝ մրցույթում կարևորել են մասնակիցների վերլուծական միտքն ու այն, թե ինչպես կարող ես քո աշխատանքով նպաստել հայրենիքի զարգացմանն ու դրա առաջընթացին։

Նա հավելեց նաև, որ հիմնական հարցադրումները եղել են դասագրքերի բովանդակային միջուկների վերաբերյալ, որոնց տրված սպառիչ պատասխաններն էլ նրան դարձրել են մրցանակակիր։