Մանկավարժական համալսարանի ուսանողները օրերս մասնակցեցին աշխարհում հայտնի ուսուցողական ծրագրերից մեկին՝ «Արդյունավետ ուսումնառություն» սեմինարին։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում ուսանողությանը ծանոթացնել հայտնի պրոֆեսոր Ուրս Վուլֆին և իր դասընթացին։
Սեմինարի առաջին օրը, որը կազմակերպվել էր Մանկավարժական համալսարանում, ուսանողներն ուսումնասիրեցին հետևյալ թեմաները՝ Պարետոյի սկզբունքը, հիշողությունը մարզելու ռազմավարությունը, առաջնահերթությունների սահմանում և ժամանակի կառավարում, ինչպես նաև ծանոթացան քննություններին պատրաստվելու ձևերին։
Երկօրյա սեմինար-դասընթացի հաջորդ օրը «Սրիր քեզ» մեթոդով մասնակիցները ծանոթացան տեմպի և ձևաչափի մեջ մնալու հմտություններին։ Պրոֆեսորը խոսեց նաև հավասարակշռված մնալու գաղտնիքի, ամենօրյա կատարողականության գրաֆիկական պատկերի մասին։
Դասընթացի ավարտին ուսանողները վստահեցրին, որ պրոֆեսոր Ուրս Վուլֆի երկօրյա սեմինարն իրենց տվեց նոր գիտելիքներ և հմտություններ։ Ուսանողներն ստացան մասնակցության հավաստագրեր։