Ծաղկաձորում տեղի ունեցավ «Future economy summit» համահայկական 2-րդ համաժողովը, որը միտված էր ապագայի տնտեսության զարգացմանը։ Մասնակցում էին հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ, այդ թվում` ՀՊՄՀ-ից։
Համաժողովի ընթացքում եզրափակիչ փուլ անցած մասնակիցները ներկայացրին զեկույցներ՝ բլոկչեյն տեխնոլոգիաների, NFT-ների տնտեսական կիրառությունների և զարգացման հեռանկարների, web3-ի ազդեցության, սմարթ կոնտրակների, թվային ինքնության և այլ թեմաների մասին։
ՀՊՄՀ Կուլտուրայի, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի մագիստրոսներ Ժենյա Աբգարյանն ու Արամ Խաչատրյանը ևս հանդես եկան զեկույցներով։ Նրանք ներկայացրին «Կրիպտոարժույթների և էլեկտրոնային հաշիվների շուկա.մեդիաանդրադարձների խնդիրները», «Սմարթ կոնտրակտների կիրառությունը պետական կառավարման համակարգում» թեմաները։ Մասնակիցները ելույթներից հետո պատասխանեցին ժյուրիի և հանդիսատեսի հարցերին։
Ի դեպ, զեկույցներից բացի, միջոցառման ընթացքում ոլորտի մասնագետները խոսեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, AKNEYE բրենդի և պատմության մասին։
Հանդիսավոր փակմանն ամփոփվեցին մրցույթի արդյունքերը․ ՀՊՄՀ ուսանող Արամ Խաչատրյանն արժանացավ խրախուսական մրցանակի՝ 2-օրյա հանգիստ Ստեփանավանում, իսկ Ժենյա Աբգարյանը՝ ժյուրիի համակրանք մրցանակին՝ ստանալով 25 FTN:
Մասնակիցներն ընդգծեցին՝ ծրագիրն անցկացվեց բարձր մակարդակով․ մասնակցությունից և խրախուսական պարգևներից բացի, ձեռք բերեցին հենքային նոր գիտելիքներ և ծանոթություններ։