Սեպտեմբերի 24-28-ը ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողներ Նաիրի Անդրեասյանը, Ֆելիքս Բախչինյանը, Անժելիկա Պետրոսյանը մասնակցեցին Հյուսիսային Օսեթիայի Կոստա Խետագուրովի անվան պետական համալսարանում կայացած «Պատմական դպրոց» VIII միջազգային ծրագրին։
2020 թվականից անցկացվող ամենամյա ձեռնարկին այս տարի մասնակցեց 150 ուսանող՝ 40 երկրից․ մարդասիրական և կրթական նախագիծը միտված է երիտասարդ հետազոտողների և ուսուցիչների պատմական հիշողության պահպանմանը, կեղծիքների պատմությանը հակազդելուն։
Դասախոսություններ, կլոր սեղաններ, վարպետության դասեր և էքսկուրսիաներ․ մասնակիցներն այս օրերին հնարավորություն ունեցան հարստացնելու իրենց գիտելիքները Հայրենական Մեծ պատերազմի, Ռուսաստանում տնտեսական վերափոխումների, արվեստի և մշակույթի պատմության, ռուսական հարավի ինտեգրացիոն գործընթացների, պատմամշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ և այլն։
Ծրագրի մասնակիցները, բաժանվելով խմբերի, փորձառու մասնագետների աջակցությամբ մշակեցին անկախ նախագծեր՝ ուղղված պատմական կրթության վեհ գործին:
Փակման հանդիսավոր արարողությունը ներկա էր նաև Ռուսական պատմագիտական ընկերության նախագահ Ռուսլան Գագկուևը, որը կարևորեց միասին աշխատելու փորձն ու հույս հայտնեց, որ ապագայում կհաջողվի հավաքել երիտասարդների ներկայացուցչական կազմ՝ աշխարհի բոլոր ծայրերից։
ՀՊՄՀ ուսանող Նաիրի Անդրեասյանը, aspu.am-ի հետ զրույցում, կարևորեց ծրագրին մասնակցությունն ու նկատեց՝ այն հնարավորություն տվեց բացահայտել ինչպես Հյուսիսային Կովկասի, այնպես էլ ծրագրի մասնակից այլ երկրների մշակութային ժառանգությունն ու ձեռք բերել նոր ծանոթություններ։