Մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի բաժնի ուսանողներ Կարինե Սարգսյանն ու Լիլիթ Մարտիրոսյանն արժանացել են Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակի։
2023-2024 ուսումնական տարվա ամառային նստաշրջանի արդյունքներով պատվավոր կրթաթոշակ ստացած 15 հայ ուսանողի անուն հրապարակվել է Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակային ծրագրի հոգաբարձուների խորհրդի նիստում։
Խառը ձևաչափով հանդիպմանը մասնակցել են Մոսկվայի հայրենակիցների տան արտասահմանյան հայրենակցական կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի վարիչ Կարինե Ասիրբաբաևան, Հայաստանում ծրագրի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմինե Թյությունջանը, Երևանի Մոսկվայի տան կառավարիչ Հայկ Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանում Ռուսական տան ներկայացուցիչներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և հայկական բուհերի ներկայացուցիչներ։
Մանկավարժական համալսարանից հանդիպմանը մասնակցել է բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։
Կրթաթոշակառուներն ընտրվել են ակադեմիական առաջադիմության, ռուսերենով սովորելու, սոցիալական ակտիվության և այլ չափանիշներով։ Մասնակիցներին հանձնվել են նաև Մոսկվայի հայրենակիցների տան պատվոգրեր և նվերներ։
Նշենք, որ ավանդաբար 15 կրթաթոշակ է հատկացվում Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Երևանի պետական, Հայ-ռուսական, Վ․Բրյուսովի անվան, ինչպես նաև Վանաձորի և Շիրակի համալսարանների ուսանողներին։