ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ ուսանողը՝  Գրան պրիի մրցանակակիր
24.11.2023
ՀՊՄՀ ուսանողը՝  Գրան պրիի մրցանակակիր

Նոյեմբերի 13-18-ը  Կուլտուրայի ֆակուլտետի գործիքային կատարողականության բաժնի 1-ին կուրսի ուսանող Նարեկ Շալունցը Արաբական միացյալ էմիրություններում մասնակցել է «Ոսկե արմավենի 2023» միջազգային մրցույթ-փառատոնին։

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի Դուբայում կազմակերպած մրցույթին մասնակցել է 10 երկրի շուրջ 100 մասնակից՝ իրենց կատարողական արվեստը ներկայացնելով պարի, վոկալի, գործիքային կատարման և այլ ժանրերում։

Մրցութային ժյուրիում  ընդգրկված էին  ներկայացուցիչներ մասնակից բոլոր երկրներից։

Նարեկ Շալունցը գործիքային անվանակարգի մրցույթում  կլարնետով կատարել է Մոնտիի «Չարդաշ» ստեղծագործությունը։

Դասախոս Սևադա Շհոյանի սան Նարեկ Շալունցը, հնչեցնելով հայկական կլարնետի մեղեդին,  արժանացել է «Գրան պրի» մրցանակի։

ՀՊՄՀ ուսանողն aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում պատրաստվում է հայկական դուդուկը ներկայացնել նաև Հունաստանում կայանալիք մրցույթում։