ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հրդեհից զոհված զինծառայող Հրաչյա Գրիգորյանը ՀՊՄՀ ուսանող էր...
21.01.2023
Հրդեհից զոհված զինծառայող Հրաչյա Գրիգորյանը ՀՊՄՀ ուսանող էր...

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող, ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուկտետի ուսանող Հրաչյա Գրիգորյանը:

Հրաչյա Գրիգորյանը ծնվել է Երեւանում, ընտանիքի միակ որդին էր, բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ձմռանը:

Նախքան զորակոչվելը, Հրաչյան ընդունվել էր Մանկավարժական համալսարանի Կուլտուրիայի ֆակուլտետ, սովորում էր Կառավարում (ըստ ոլորտի) մասնագիտությամբ:

«Հրաչն ազնիվ, հումորով, շատ մաքուր հոգով տղա էր, իր անկարգություններն էին անգամ քաղցր»,- այսպես է բնութագրում Հրաչյա Գրիգորյանին նրա ուսուցչուհին:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Հրաչյա Գրիգորյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։

Նրա անունը հավերժ կմնա մեր երկրի, բուհի պատմության մեջ, նրա ընկերների և դասախոսների սրտերում։