Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթության բաժնի նախաձեռնությամբ կայացավ ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, վաստակաշատ մանկավարժ, ՀՀ վաստակավոր արտիստ Էդուարդ Էլբակյանի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:
Միջոցառմանը մասնակցում էին 1-4-րդ կուրսերի ուսանողները՝ երաժշտության մանկավարժության ամբիոնի ասիստենտ, խմբավար` Շուշան Մաթևոսյանի ղեկավարությամբ:
Ցերեկույթի ընթացքում հնչեցին կոմպոզիտորի վոկալ, դաշնամուրային և խմբերգային ստեղծագործությունները, ներկայացվեց տեղեկություններ, փաստեր և նկարներ Էդուարդ Էլբակյանի կատարողական և ստեղծագործական ուղուց:
Միջոցառմանը ներկա էին դասախոսներ, ուսանողներ և հյուրեր: