ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հուշագիր` ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի միջև
20.05.2021
Հուշագիր` ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի միջև

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն նախատեսում է երկու բուհերի ուսանողների մասնակցությամբ համատեղ մշակութային և տարաբնույթ միջոցառումների կազմակերպում:

Հուշագրի ստորագրումը նշանավորվեց «Քանոն և պոեզիա» համերգային ծրագրով, որը նվիրված էր ԵՊՀ հիմնադրման 102-ամյակին: Համատեղ կատարումներով հանդես եկան ՀՊՄՀ քանոնահարների «Զվարթնոց» համույթն ու ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները: 

ՀՊՄՀ պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը կարևորեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի հետ համագործակցությունը և հավելեց, որ այն լավ հնարավորություն է ապագա սերունդներին ազգային գործիքներին, մշակույթին ծանոթացելու համար: 

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն էլ հավելեց, որ Մայր բուհի 102-ամյակը նշանավորվեց ևս մեկ նոր համագործակցությամբ, ինչը հիմք կհանդիսանա տարաբնույթ միջոցառումների կազմակերպման համար: 

ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը շնորհավորեց գործընկերներին և մաղթեց արդյունավետ աշխատանք: